կարևոր
1800 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-04 12:08

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը իրազեկող տեսանյութ է հրապարակել պարետի որոշմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումների վերաբերյալ։

Հայաստանի ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության կամ իրենց նախընտրության մեկ այլ վայրում՝ այլ անձնանվ հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև ապրիլի 12-ի ժամը 23։59։

Սահմանափակվել է նաև Հայաստանի մարզերի և Երևանի վարչական սահմանների բնակչության ազատ տեղաշարժը։