Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է, որ շուրջ 600 ֆրանսիացի զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսի նոր տեսակով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ապրիլի 3-ին Ֆրանսիայի առողջապահության ղեկավար Ժերոմ Սոլոմոնը հայտարարել է, որ հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6,5 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 338-ի:
Պարոլին հավելել է, որ ավելի վաղ կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայի ՌՕՈՒ աշխատակիցներից մեկը, որն աշխատել է պաշտպանական ենթակառուցվածքի շինարարության ծառայությունում: