490 դիտում, 2020.04.04 11:10

Հայաստան-Արցախ հսկիչ կետերում շարունակվում է ԱՆ կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստան-Արցախ հսկիչ կետերում շարունակվում է ԱՆ կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Արցախ բժշկասանիտարական հսկիչ կետերում շարունակվում է առողջապահության նախարարության կողմից ջերմաչափման գործընթացի իրականացումը: Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

««Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար»,-ասված է հայտարարությունում:

Ֆոտոշարք