388 դիտում, 2020.04.04 10:21

Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով

Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուս է ախտորոշվել ամերիկացի երգչուհի Pink-ի մոտ։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում։

Նրա խոսքով՝ հիվանդության ախտանշաններն ի հայտ էին եկել 2 շաբաթ առաջ։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև նրա 3 տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ։

Երգչուհու խոսքով՝ իրենք 2 շաբաթ գտնվել են տնային կարանտինում և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Արդյունքում վերջին թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։

Pink-ը հավելել է, որ 500.000-ական դոլար է նվիրաբերել Ֆիլադելֆիայի և Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամներին՝ COVID-19-ի դեմ պայքարող բժիշկներին աջակցելու համար։

կիսվել նյութով -