20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
(1 of 2) ❤️ pic.twitter.com/giodqm0PWf
— P!nk (@Pink) April 4, 2020
(2 of 2) pic.twitter.com/miIDZYLnPq
— P!nk (@Pink) April 4, 2020
Կորոնավիրուս է ախտորոշվել ամերիկացի երգչուհի Pink-ի մոտ։ Այդ մասին երգչուհին հայտնել է իր թվիթերյան էջում։
Նրա խոսքով՝ հիվանդության ախտանշաններն ի հայտ էին եկել 2 շաբաթ առաջ։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև նրա 3 տարեկան որդու՝ Ջեյմսոնի մոտ։
Երգչուհու խոսքով՝ իրենք 2 շաբաթ գտնվել են տնային կարանտինում և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Արդյունքում վերջին թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։
Pink-ը հավելել է, որ 500.000-ական դոլար է նվիրաբերել Ֆիլադելֆիայի և Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամներին՝ COVID-19-ի դեմ պայքարող բժիշկներին աջակցելու համար։