298 դիտում, 2020.04.04 10:14

Հրդեհ՝ Արծվաբերդ գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ՝ Արծվաբերդ գյուղում. տուժածներ չկան

Ապրիլի 3-ին` ժամը 16:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Արծվաբերդ գյուղի 14-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:49-ին, մարվել՝ 19:06-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 25 քմ և տանիքում կուտակած մոտ 90 հակ անասնակեր:

կիսվել նյութով -