602 դիտում, 2020.04.04 09:46

11 ռուսական ռազմական ինքնաթիռներ ժամանել են Սերբիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար. ՌԻԱ Նովոստի

11 ռուսական ռազմական ինքնաթիռներ ժամանել են Սերբիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար. ՌԻԱ Նովոստի

Բոլոր 11 ռուսական ռազմական ինքնաթիռները ժամանել են Սերբիա ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու համար: Այս մասին հաղորդել Է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստին»:

ՊՆ-ից հայտնել են, որ COVID-19-ի դեմ պայքարում օգնության համար ռուսական ռազմական մասնագետների, սարքավորումների եւ տեխնիկայի տեղափոխմանն ուղղված գործողությունն ավարտվել է:

Սերբիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով ՝ կորոնավիրուսից երկրում մահացել է 31 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1171-ի:

կիսվել նյութով -