278 դիտում, 2020.04.04 09:26

Թրամփը վստահ է, որ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին. ՏԱՍՍ

Թրամփը վստահ է, որ նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին. ՏԱՍՍ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ երկրում համընդհանուր ընտրությունները կկայանան, ինչպես եւ պլանավորված Է, նոյեմբերի 3-ին ՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Փոստային ծառայության միջոցով քվեարկություն չի լինելու: Քվեարկողները պետք է գան ընտրատարածք և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Եթե որևէ մեկն այդպես անել չի ցանկանում, նշանակում է պատրաստվում է խաբեության»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Նշենք, որ ԱՄՆ-ում ընտրարշավը գրեթե կանգ է առել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Առաջնային ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենային մի շարք նահանգներում գարնանը, հետաձգվել են մինչեւ ամառ:

կիսվել նյութով -