424 դիտում, 2020.04.04 00:02

Վանաձորում ունենք հաստատված վարակակիրներ նախկինում մեկուսացված անձանցից. քաղաքապետ

Վանաձորում ունենք հաստատված վարակակիրներ նախկինում մեկուսացված անձանցից. քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  Վանաձորում կորոնավիրուսով վարակման  հաստատված դեպքի մասին։

«Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից):

Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները:

Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»,-գրել է քաղաքապետը։

կիսվել նյութով -