310 դիտում, 2020.04.03 23:55

Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 4-ին, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ապրիլի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Գիշերը կդիտվի +7, ցերեկը՝ +16, երեկոյան՝ +14 աստիճան ջերմություն։      

կիսվել նյութով -