228 դիտում, 2020.04.03 23:42

Ֆլիկը «Բավարիան» կգլխավորի մինչեւ 2023 թվականը

Ֆլիկը «Բավարիան» կգլխավորի մինչեւ 2023 թվականը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ կնքել է նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում են գերմանական ակումբի մամուլի ծառայությունից։

«Ակումբը շատ գոհ է Ֆլիկի աշխատանից։ Թիմը նրա օրոք ցուցադրում է շատ գրավիչ ֆուտբոլ եւ հասնում է հաղթանակների։ Մենք դեռ երեք մրցաշարերում ներկայացված միակ գերմանական ակումբն ենք։

Մենք սկզբում Ֆլիկի հետ պայմանավորվեցինք երկու հանդիպման համար, հետո խնդրեցինք թիմը գլխավորել մինչեւ Նոր տարի, հետո պայմանագիրը երկարաձգեցինք մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Սակայն Ֆլիկն իր աշխատանքով ապացուցեց, որ արժանի է ավելիին»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը։

 

կիսվել նյութով -