Ռուսաստանի կառավարությունն ԱԳՆ-ին 500 մլն ռուբլի է հատկացրել այլ երկրներում ռուսաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է lenta.ru լրատվականը։
Արտասահմանում մնացած ռուսաստանցիներին կցուցաբերվի անհրաժեշտ սոցիալական օգնություն։ Վերջինները պետք է այցելեն պետական ծառայությունների պաշտոնական կայք էջ, որտեղ համապատասխան ձևաթուղթը հասանելի կլինի ապրիլի 4-ից։ Տվյալների հիման վրա կձևավորվի քաղաքացիների Ռուսաստան տեղափոխման ժամանակացույցը ։ Անհրաժեշտության դեպքում կերկարաձգվեն փաստաթղթերի գրանցման ժամկետները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 4-ից ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու բոլոր միջազգային ավիաչվերթները չեղյալ են հայտարարվել: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև օպերատիվ շտաբը։