կարևոր
1734 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 22:31

Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ

Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ

Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ: Այս մասին հայտնում են ԱՀ Դատախազության լրատվության ծառայությունից։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաեւ Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործ է հարուցվել նաեւ Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու եւ, հետեւաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ:

Հիշյալ քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար: