կարևոր
2327 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 22:00

«Պոբեդան» չեղյալ հայտարարված չվերթների գումարը հաճախորդներին կվերադարձնի 2021 թվականին

«Պոբեդան» չեղյալ հայտարարված չվերթների գումարը հաճախորդներին կվերադարձնի 2021 թվականին

«Պոբեդա» ավիաընկերությունը չեղյալ հայտարարված չվերթների գումարը հաճախորդներին կվերադարձնի 2021 թվականի հունիսի 1-ից հետո: Այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։

«Չեղյալ հայտարարված չվերթների  գումարների վերադարձն իրականացվելու է ավտոմատ կերպով՝ փոխանցվելու է հաճախորդի անձնական հաշվին»,-ասվում է հաղորդագրությունում։

"Պոբեդա" ավիաընկերությունն ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 31-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցրել է իր բոլոր թռիչքները։