28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Զինծառայողների մասնագիտական պատրաստությունն ամրապնդելու և մարտական տեխնիկայի վարման հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ ապրիլի 1-ից 2-ն անցկացվել են հետևակի մարտական մեքենայի և տանկի վարման գործնական պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անձնակազմի մասնագիտական կարողությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում էլ անցկացվել են մարտավարական-մասնագիտական գործնական պարապմունքներ։
Բացազատվել է ղեկավարման կետ, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, անձնակազմը գործել է համաձայն նորմացույցների և գրանցել բարձր արդյունքներ: