կարևոր
1246 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 19:43

Անգլիայի առաջնությունն անժամկետ հետաձգվել է

Անգլիայի առաջնությունն անժամկետ հետաձգվել է

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է:

Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: