կարևոր
1839 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 19:23

Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Այս մասին գրում է Sky Sport-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ամռանը տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Ռակիտիչին: «Կարմիր սատանաները» մեծ հույս են կապում Ռակիտիչ հետ և լիահույս են, որ խորվաթ ֆուտբոլիստը կուժեղացնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանական գիծը:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 190 հանդիպման: Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականին կազմում դարձել է նաև աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: