կարևոր
1552 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 19:21

«Արսենալ»-ը ևս մեկ անգամ մերժել է «Ռոմա»-ին. Մխիթարյանի տրանսֆերի հարցը չի լուծվում

«Արսենալ»-ը ևս մեկ անգամ մերժել է «Ռոմա»-ին. Մխիթարյանի տրանսֆերի հարցը չի լուծվում

Իտալական «Ռոմա»-ն ևս մեկ առաջարկով դիմել է «Արսենալ»-ին` Մխիթարյանին ձեռք բերելու համար և կրկին մերժում է ստացել:

Այս մասին գրում է Daily Express-ը։ Պարբերականը չի նշում, թե այս անգամ որքան գումար է առաջարկել իտալական ակումբը:

Ավելի վաղ` «Ռոմա»-ն մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյանի ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում  «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: