կարևոր
2123 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 19:08

Ապրիլի 3-ին Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2715-ով. Իրանում ՀՀ դեսպանություն

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 3-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ ներկայացրել է Իրանում ՀՀ դեսպանությունը:

«Վարակակիրների թիվն ավելացել է 2.715-ով, ընդհանուր՝ 53.183

Մահացածների թիվն ավելացել է 134-ով, ընդհանուր՝ 3.294

Ապաքինվածների թիվն ավելացել է 1.224-ով, ընդհանուր՝ 17.935»,-նշված է հայտարարությունում:

Նշենք նաև, որ ֆեյսբուքյան օգտատեր Ջորջ Աբրահամյանն իր էջում հայտնել է, որ իր առաքելությունը կատարելիս՝ կորոնավիրուսից, մահացել է իրանցի բժիշկ Վահիդ Յահյավին։