24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 06-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 07-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ջրատարը արդեն երեկ, ապրիլի 2-ին վթարային վիճակում էր, որի պատճառը թերևս գարնանը հողի խոնավացումով պայմանավորված սողանքն է, որը «ձգել է» 1000 մմ տրամագծով այս կարևոր խողովակաշարը և վրան զգալի մեծության ճեղք առաջացել: Առկա է զգալի հոսակորուստ, որը բացասաբար է անդրադառնում ջրամատակարարման հուսալիության վրա:
Վեոլիա Ջուր ՓԲԸ մասնագետներն այս երկու օրերին արել են հնարավոր ամեն բան առանց ջրանջատում իրականացնելու, ջրի հոսքի պայմաններում խողովակաշարը վերանորոգելու համար:
Չի ստացվել: Խնդրի միակ լուծումը վթարված հատվածի լիարժեք վերանորոգումն է, այլապես առաջիկայում մենք ավելի մեծ տեխնիկական խնդրի առջև կկանգնենք: Իսկ սա, եթե հաշվի առնենք ջրատարի կարևորությունը մայրաքաղաքի 4 վարչական շրջանների համար, անթույլատրելի է: Դրա համար էլ հայտարարվել է կանգառ:
Առջևում դեռ 2 օր կա: Հուսանք, որ մեր սպառողները կձեռնարկեն միջոցներ իրենց կենցաղային կարիքները ապրիլի 6/7-ին նվազագույնի հասցնելու համար: