Facebook-ը թողարկում է նոր Community Help կոչվող պլատֆորմը, որտեղ օգտատերերը կարող են գրանցվել՝ օգնելու հարևաններին կամ խնդրելու օգնություն։ Այս մասին տեղեկացնում է www.romarketing.am կայքը:
Այս նոր պրոֆիլը, որտեղ դուք կտեսնեք և կորոնեք ձեզ մոտ գտնվող օգտատերերի կողմից կատարվող հրապարակումները՝ թույլ կտա ձեզ՝ օգնել կամ ստանալ օգնություն։
Սոցիալական մեդիայի փորձագետ Matt Navarra-ն նկար է հրապարակել այս հարթակից․
Երբ սեղմեք Request Help կամ Offer Help կոճակների վրա դուք կունենաք tab, որն ունի մի շարք հնարավորություններ, որոնք կարող եք ավելացնել Ձեր հրապարակմանը՝ ներառելով մինչև 14 նկար և համապատասխան tag-եր։
Դուք նաև կկարողանաք նշել նախընտրած կապի միջոցը (Messenger կամ WhatsApp) և ընտրել՝ այն հրապարակվի հնարային թե միայն ընկերների համար։
Այս հնարավորությունն առաջինը թողարկվել է ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Կանդայում, և ըստ Facebook-ի՝ այն գալիք շաբաթների ընթացքում հասանելի կլինի նաև այլ երկրներում։