կարևոր
1472 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 17:50

Փաստաբանների պալատի և արդարադատության նախարարության միջև տեղի է ունեցել հեռավար քննարկում

Փաստաբանների պալատի և արդարադատության նախարարության միջև տեղի է ունեցել հեռավար քննարկում

Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև հեռավար հարթակի միջոցով տեղի է ունեցել քննարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

Քննարկմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Կառուցողական քննարկումից հետո Փաստաբանների պալատը գրավոր ձևով ներկայացրել է հիմնական առաջարկները: