կարևոր
1821 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 17:26

Ինչո՞ւ և ո՞ւր է տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ը․ Առողջապահության նախարարը մեկնաբանել է որոշումը

 «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ից կենտրոն-ի այրվածքային բաժանմունքը անորոշ ժամկետով տեղափոխվել է «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն», որի հասցեն է ք․ Երևան, Ֆանարջյան փողոց, 76 շենք։ 

Տեղեկատվությունն իր էջում կիսել է  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կից մեկնաբանելով, որ  նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։

«Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): Այրվածքաբանական ծառայությունը նույն ծավալով կմատուցվի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նախարարը։