24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ կենտրոնական բանկը «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել, որում ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպություն) առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան: Նշվածի հիման վրա, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արդեն ձևավորվել է Կազմակերպության լուծարային հանձնաժողովը, որին այսուհետ կարող եք հասցեագրել Ձեր դիմում-բողոքները կամ պարզաբանել Ձեր պարտավորությունների վերաբերյալ բոլոր հարցերը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ հարցերի առնչությամբ, լուծարային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով քաղաքացիներին հուզող հարցերին: Լուծարային հանձնաժողովի հայտարարությունների հետ կարող եք ծանոթանալ` այցելելով կայքի նորություններ բաժնում: