27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին:
Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով ու զեկույցներով: Այդ առաջարկությունների ու տեղերում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան: