կարևոր
794 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-03 15:33

Արմեն Հայկյանցը նշանակվել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար

Արմեն Հայկյանցը նշանակվել է ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հայկյանցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Արմեն Հայկյանցին նշանակել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում: