24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կայացել է արտակարգ դրության պայմաններում ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեն քննարկեց ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների: Ընդունվել են մի շարք որոշումներ:
ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշել է ակումբներին փոխանցել Բարձրագույն խմբի հովանավորչական և կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3,500,000 ՀՀ դրամ: Երկու փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի Երևան ՖԱ-ը, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, ովքեր բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում:
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։