կարևոր
1803 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 14:53

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում փակ գաղտնի քվեարկությամբ հաղթող է ճանաչվել Վահե Մացակյանը։ Այս մասին տեղեկացնում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Ապրիլի 3-ին կայացել է ԱԿ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Կայացած մրցույթում փակ գաղտնի քվեարկության արդյունքում 6 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթող է ճանաչվել Վահե Գառնիկի Մացակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։