29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այսօր հրազենային վիրավորումից զինծառայողի մահվան դեպքին.
«Քիչ առաջ խորը կսկիծով տեղեկացա, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:
Զինծառայողը Աբովյան քաղաքից էր:
Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Բաբակեխյանների ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին:
Համբերություն բոլորիս:
Նշեմ, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: