կարևոր
1652 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-03 14:23

Հանրակրթական դպրոցի 9-11-12-րդ դասարանների գրականության «խոսող դասագրքերը» հասանելի կլինեն առցանց

Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը համացանցում տեղադրելու և բոլորին հասանելի դարձնելու նպատակով տրամադրել է հանրակրթական դպրոցի 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Գրականություն» առարկայի «խոսող դասագրքերը», որոնք պարունակում են դասագրքերի բովանդակության ձայնագրությունը։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ձայնագրությունների հեղինակային իրավունքը պատկանում է Ալիկ Խառատյանին, կարդում են Անի Մարգարյանը և Սամվել Ղազարյանը։

Խոսող դասագրքերը հասանելի են հետևյալ հղումներով՝

9-րդ դասարան․ Գրականություն
https://bit.ly/39DFahG

11-րդ դասարան․ Հայ գրականություն
https://bit.ly/3aGuYqb

12-րդ դասարան․ Հայ գրականություն
 https://bit.ly/2X7CcPU