20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Լոնդոնի ցուցահանդեսային կենտրոնը դարձել է ժամանակավոր հոսպիտալ՝ կորոնավիրուսով վարակված հիվանդներին ընդունելու համար: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նախատեսվում է ավելացնել նման հիվանդանոցների թիվը: Պետական բուժհաստատություններից ժամանակավոր հոսպիտալ են ուղարկել բժիշկների ու բուժաշխատողների: Նրանց աջակցում են զինվորական բժիշկներն ու կամավորները: Արդեն առանձնացված է 500 տեղ, սակայն նախատեսվում է այդ թիվն ավելացնել: Բժիշկների շրջանում մտահոգություն կա անձնական պաշտպանության համար նախատեսված պարագաների սակավության առնչությամբ:
Բրիտանիայի կառավարությունը հայտարարում է, որ բժիշկները շուտով կստանան անհրաժեշտ պարագաներ ու սարքավորումներ, այդ թվում 170 մլն դիմակ
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 33 հազարից ավելին է: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Լոնդոնում, որի փողոցներն այս օրերին գրեթե դատարկվել են: