կարևոր
2355 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 13:20

Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները

Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կոչ է անում մասնավոր հատվածում տարածքների վարձատուներին և վարձակալներին, որոնց բիզնես գործունեությունն արգելված է, փոխադարձաբար հաշվի առնել կորուստները և համաձայնության գալ նվազագույն կորուստներով: Այս մասին Տիգրան Խաչատրյանն ասել է ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է լինի այն բիզնեսների հարցը, որոնց գործունեությունը արգելված է, սակայն պետք է վճարեն տարածքի վարձակալության գումար:

«Սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար: Հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե վարձակալը, թե վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և նրանց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն երկու կողմերի և կրած կորուստները և հնարավորությունները»,-ասել է Խաչատրյանը:

Նա նկատել է, որ այս հարցում կառավարությունը շատ չի կարող միջամտել: Սակայն իրենք հուսով են և կոչ են արել, որ այն դեպքերում, երբ վարձատուն տեսնում է, որ վարձակալի ֆինանսական վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով կատարել վճարումներ, հաշվի առնի:

 «Մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ՝ և´ վարձատուն, և´ վարձակալը համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով, գտնեն միջինը»,-ասել է Տիգրան Խաչատրյանը։