24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 5-ին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:
Ծաղկազարդի Սուրբ Պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 9։30-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքով և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ։