կարևոր
1576 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-03 12:48

Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա տեղափոխում

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ Պարետի ցուցումի համաձայն ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանում գործող 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ 3-անգամյա ռեժիմով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։