Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը հասել է 148-ի: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կայք էջում, հաղորդում է Aliq.ge կայքը:
Ապրիլի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 14-ով, հասնելով՝ 148-ի։ Երկրում աճել է նաև ապաքինվածների թիվը, որոնք այս պահի դրությամբ 27-ն են:
Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում կարանտինի ռեժիմում է գտնվում 5550 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 319 վարակակիր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։