կարևոր
571 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-03 11:50

Բերման ենթարկվածներից մեկը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Բերման ենթարկվածներից մեկը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ապրիլի 2-ին հաղորդվել էր Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, երկու տղամարդու ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկելու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանցից 35-ամյա Արթուր Ա.-ն 2016 թ. հունվարի 20-ից հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 3-րդ մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին: