11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 2-3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Բացահայտվել է, մասնավորապես, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, խարդախության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության՝ 2-ական, ապօրինի ծառահատման, թմրամիջոցներ տեղափոխելու կանոնները խախտելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և խարդախության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: