16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 56 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան փողոցի թիվ 56 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:32-ին, մարվել` 03:56-ին: Այրվել են սենյակի գույքն ամբողջությամբ՝ 12 քմ, պատուհանը և սանհանգույցի դռները՝ մասնակի: