կարևոր
1753 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-03 10:03

Չինաստանում հարգանքի տուրք կմատուցվի ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի. Սինխուա

Չինաստանում հարգանքի տուրք կմատուցվի ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի. Սինխուա

Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին:

Այս մասին տեղեկացնում է «Սինխուա»-ն:

Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն:

Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանը երեք րոպե լռությամբ կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները:

Չինաստանում կորոնավիրուսից 3 հազար 322 մարդ է մահացել: Վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 620 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։