Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը: Միջազգային վիճակագրական Worldometers ծառայությունը կեսգիշերին մոտ հրապարակեց 1 մլն 15 հազար 877 վարակակիրների մասին:
Վարակվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում` 245 հազար: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 10 տոկոսը բաժին է ընկնում միայն Նյու Յորք նահանգին: Վերջին 1 օրում այնտեղ վարակման 9.000 դեպք է գրանցվել:
Իտալիայում գրանցվել է վարակման ավելի քան 11.500, իսկ Իսպանիայում` 112 հազար դեպք: Զգալի ավելացել է նաեւ աշխարհում մահվան ելքով դեպքերի թիվը` ավելի քան 53 հազար: Մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի Իտալիան` 14 հազար: Երկրորդ տեղում Իսպանիան է` մահվան 10 հազար դեպքով, երրորդ տեղում ԱՄՆ-ն է` 6000 դեպքով:
Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է 212 հազար 992 մարդ: