կարևոր
2027 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 23:44

Եվրոպայում COVID-19-ով վարակվածների 95%-ից ավելին 60 տարեկանից բարձր մարդիկ են․ «ՌԻԱ Նովոստի»

Եվրոպայում COVID-19-ով վարակվածների 95%-ից ավելին 60 տարեկանից բարձր մարդիկ են․ «ՌԻԱ Նովոստի»

Եվրոպայում կորոնավիրուսով վարակված հիվանդների ավելի քան 95%-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բաժնի տնօրեն Հանս Կլուգեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռիսկի գոտում են գտնվում դեռևս սիրտ-անոթային, հիպերտոնիկ հիվանդություններով և շաքարային դիաբետով տարեցները»,-նշել է Հանս Կլուգենը։

Ըստ նրա դեպքերի ավելի քան 50%-ի դեպքում վիրուսից մահացել են 80 և բարձր տարիքի մարդիկ, 10-ից 8-ը մեկ կամ երկու քրոնիկ հիվանդությամբ վարակակիրներ էին: