կարևոր
1596 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 23:01

2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ․ ՊՆ

2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ․ ՊՆ

Ապրիլի 1-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի հետ անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Ստուգվել են անձնակազմի՝ պաշտպանական և հարձակողական մարտերի վարման ընթացքում որոշումներ ընդունելու և ստորաբաժանումների գործողությունները համակարգելու կարողությունները, ինչպես նաև մարտական փաստաթղթերի մշակման հմտությունները: