կարևոր
51301 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 22:54

ԲԴԽ-ն դատավորին խիստ նկատողություն է հայտարարել

ԲԴԽ-ն դատավորին խիստ նկատողություն է հայտարարել

Բարձրագույն դատական խորհուրդը, 2020 թվականի ապրիլի 2-ի նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որոշեց Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարել խիստ նկատողություն:

Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունից: