կարևոր
1711 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 22:41

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանորդը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը և դեսպանորդը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ

Ի լրումն «Դոմոդեդովո»-ում գտնվող քաղաքացիների վերաբերյալ նախորդ հաղորդագրության ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․

«Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։

Քաղաքացիների հետ կրկին տեսակապ կհաստատվի ապրիլի 3-ի առավոտյան։
Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները»։