18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը շարունակում է հնարավոր ամեն բան անել բազմաթիվ հարցերի կարգավորման համար՝ կապված հանրապետության այն քաղաքացիների հետ, որոնք ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ են հայտնվել։ Այս մասին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել։
«Վերջին շաբաթներին անհապաղ լուծում պահանջող հարցերով օգնություն է ցուցաբերվել բազմաթիվ քաղաքացիների։
Միաժամանակ խնդրում ենք տեղեկացնել առանձին քաղաքացիների հետ կապված դեպքերի մասին (էլ․ հասցե՝ [email protected])։
Մենք նաև խնդրում ենք համայնքային կազմակերպություններին կապի մեջ մնալ մեզ հետ, հեռավար ռեժիմով իրավիճակի մոնիթորինգ իրականացնել, նաև հնարավորինս աջակցել քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էր տեսանյութ, որտեղ մի խումբ հայեր բողոքում էին, որ տևական ժամանակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։