կարևոր
47142 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 21:13

Թալինի ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայաստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի չեկած անձինք աշխատավարձ են ստացել։ Ապօրինությունների հետևանքով դուրս է գրվել մի քանի հարյուր հազար դրամ։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։