12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Շախմատի Grand Tour 2020-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են: Այս մասին հայտնում են մրցաշարի մամուլի ծառայությունից։
Grand Chess Tour-ի շրջանակներում այս տարի պետք է անցկացվեր 5 մրցաշար, աշխարհի 10 լավագույն շախմատիստների մասնակցությամբ: Այս տարի ոչ մի մրցաշար չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ապրիլի 2-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարը: Մահացածների թիվն անցել է 49 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 203 հազար 153: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: