կարևոր
1327 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-02 19:58

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ախտահանվել է

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական շրջանը կվերականգնվի ապրիլի 14-ին։ Դասերի վերսկսմանն ընդառաջ, կրթահամալիրի բոլոր շինություններում, ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։

Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն ախտահանել են բոլոր սենյակները, դասարանները, սրահները։ Մինչև ուսումնական կիսամյակի ավարտը ռազմամարզական վարժարանը կգործի ուժեղացված ռեժիմով, ելումուտի խիստ սահմանափակմամբ։