կարևոր
1982 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-02 19:30

Հայաստանում կա 105 հազար նպաստառու, որոնց հետ աշխատանքի և սոցհարցերի նախարարությունը միշտ կապի մեջ է

Հայաստանում կա 105 հազար նպաստառու, որոնց հետ աշխատանքի և սոցհարցերի նախարարությունը միշտ կապի մեջ է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտապես կապի մեջ է գերատեսչության շահառու հանդիսացող սոցիալապես անապահով ընտանիքների հետ և, եթե կորոնավիրուսի հետևանքով իրենց մոտ առաջացել են խնդիրներ՝ օրենքով սահմանված կարգով նրանց աջակցություն է տրամադրվում։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Մենք ամենօրյա, գուցե 15-ժամյա ռեժիմով կապի մեջ ենք մեր նախարարության շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների հետ։ Եթե նրանց մոտ կորոնավիրուսի հետևանքով որոշ խնդիրներ են առաջացել, ապա օրենքով սահմանված կարգով, մենք նրանց տրամադրում ենք և կտրամադրենք աջակցություն՝ հաճախ դիմելով նաև մեր գործընկերներին»,- նշեց Բաթոյանը։

Նրա խոսքով՝ Հայաաստանում կա 105 հազար նպաստառու քաղաքացի, որոնք մշտապես կապի մեջ են և՛ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, և՛ մարզպետարանների, և՛ համայնքների ղեկավարների հետ։ «Հատկապես այս արտակարգ դրության օրերին փոխհամագործակցությունը մեր նախարարության և այդ կառույցների միջև շատ լավ է աշխատում»,- նշեց Բաթոյանը։