կարևոր
2286 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-02 18:39

«Պոբեդան» դադարեցրել է թռիչքները, քանի որ աշխատակիցներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել (РБК)

«Պոբեդան» դադարեցրել է թռիչքները, քանի որ աշխատակիցներից մի քանիսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել (РБК)

«Աէրոֆլոտ»-ի անդամ «Պոբեդա» ավիաընկերության մի քանի աշխատակցի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Այս մասին РБК-ին հայտնել է ավիաընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը: 

Վարակման դեպքերի պատճառով ապրիլի 1-ից ընկերության բոլոր թռիչքները դադարեցվել են։

«Ամեն օր չվերթների ժամանակ ավելի ու ավելի շատ մարդիկ ենք ունենում կորոնավիրուսի ախտանշաններով, մենք արդեն ունենք անձնակազմի անդամներ, որոնց մոտ հաստատվել է COVID-19-ը: Աշխատակիցների մեծ մասն այս պահին կարանտինի մեջ է»,- ասել է Կալմիկովը:

Նա նշել է, որ չվերթները դադարեցնելը միակ ողջամիտ որոշումն էր այս իրավիճակում: